ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, կապանցի Լևոն Աղասյանին։
Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանի Facebook-յան պաշտոնական էջը։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկին օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է երիտասարդ տարիքում օլիպիական խաղերի ուղեգիր նվաճելը և Կապանը ներկայացնող եզակի մարզիկը լինելը։
Նա նաև հույս է հայտնել, որ Աղասյանը քրտնաջան մարզումների արդյունքում կփորձի իր ծննդավայրի պատիվը բարձր պահել միջազգային այլ հեղինակավոր մրցաշարերում ևս։
Իր կողմից համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ իր ուժերի ներածին չափով ամեն կերպ կաջակցի մարզիկին՝ նորանոր հաջողությունների հասնելու։
Գևորգ Փարսյանը սեպտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, կապանցի Լևոն Աղասյանի ամսական նպաստը կրկնակի ավելացրել է` այն 100 000 դրամից դարձելով 200 000-ի։
Глава капанской общины Геворг Парсян дарит подарок легкоатлету сборной Армении Левону Агасяну (4 сентября 2021). Капан