ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Վիրուսների դեմ պայքարի համար մարդու օրգանիզմն իմունային համակարգ ունի, որի աշխատանքը որոշում են ցիտոկինները․դրանք մոլեկուլներ են, որոնք ակտիվ են դառնում, երբ «հարձակման անցնելու» ժամանակն է։
«Դրանք արձագանքում են վիրուսին, ցիտոկինները ընկնում են կենտրոնական նյարդային համակարգ, որտեղ գտնվում է ջերմաստիճանը կարգավորող կենտրոնը: Այնուհետև օրգանիզմը ազդանշան է ստանում` սկսվել է վարակի դեմ պայքարը, ուրեմն ջերմաստիճանը բարձրացնելու ժամանակն է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ բակտերիաների և վիրուսների համար դժվար է բազմանալ նման պայմաններում, քանի որ նրանք «հույս ունեին», որ օպտիմալ 36,6 կլինի», պարզաբանել է Sputnik ռադիոյի փորձագետ, իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը:
Գոյություն ունի նաև վիրուսների դեմ պայքարի կատարյալ ջերմաստիճան։ Դա մոտավորապես 37-ից մի փոքր ավելին է, մինչև 38,5 աստիճան։ Եթե ջերմությունը 38,5-ից ցածր է, պետք չէ ջերմիջեցնող ընդունել, օրգանիզմն ինքը կհաղթահարի վարակը։
Որոշ ավանդական միջոցներ, որոնք կարծես թե պետք է օգնեն հաղթահարել ջերմությունը, կարող են միայն վնասել. «Доктор Питер» կայքը հրապարակել է հուշումներ, թե ինչ չպետք է անել բարձր ջերմության դեպքում:
Եթե ջերմություն ունեք և ջերմաչափի վրա 38 աստիճան է ցույց տալիս, մի շտապեք իջեցնել այն։ Այդպես դուք մանրէներին թույլ եք տալիս գրավել օրգանիզմը․թող օրգանիզմը ինքը հաղթահարի։
Մի օգնեք ձեր օրգանիզմին բարձրացնել ջերմությունը։ Այնպես որ հրաժարվեք մանանեխի կամ սպիրտային թրջոցներից, տաք լոգանքից, ազնվամորիով թեյից, տաք կաթից, սուրճից և ալկոհոլից։
2-3 ծածկոցով փաթաթվելը նույնպես վատ միտք է։ Օրգանիզմին սառել է պետք, ուստի չափից դուրս տաքանալը կարող է միայն վնասել։
Մի տաքացրեք և մի խոնավացրեք օդը, հետևեք, որպեսզի միջանցիկ քամի չլինի։ Ջերմաստիճանը սենյակում չպետք է գերազանցի 22°С — 24°С-ը։
Բարձր ջերմության դեպքում հարկավոր է շատ հեղուկ խմել։ Հրաժարվեք տաք թեյից։ Լավագույն տարբերակներն են հանքային ջուրը, ոչ շատ քաղցր լոռամրգի կամ հապալասի հյութը։