Շղթայական ավտովթար Երևանում, իրար են բախվել 6 մեքենա. կան վիրավորներ

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել այսօր Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 17:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:  
Լոռիում այրվել է 2200 հակ անասնակեր, անասնագոմում ծխահարվել է 250 ոչխար
Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:  Բախման հետևանքով նշված հատվածում խցանում էր առաջացել, և երթևեկությունը մասամբ դարձել էր միակողմանի:  
Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:   Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: