Ոսկե հատում. աշխարհի ամենագեղեցիկ պալատների թոփ 10-ը. լուսանկարներ

Փորձագետներն ընտրել են աշխարհի ամենագեղեցիկ 10 պալատները։ Ցուցակը գլխավորել է Թուրքիայի պալատը, տասնյակն ամփոփել է Բանգկոկում գտնվող դղյակը։
Sputnik
Աշխարհում կան բազմաթիվ դղյակներ և պալատներ, որոնք ապշեցնում են իրենց չափերով և գեղեցկությամբ։ Money.co.uk հարթակի փորձագետները վերլուծել են աշխարհի 25 ամենահայտնի պալատները՝ դրանցից յուրաքանչյուրի չափսերը համեմատելով ոսկե հատումի՝ մաթեմատիկական հարաբերակցության հետ, որը ցույց է տալիս  հավասարակշռված և գեղագիտական կոմպոզիցիան։
Վենետիկի կինոփառատոնի գեղեցկուհիներն ու շքեղ զգեստները. լուսանկարներ
Լավագույն տասնյակում տեղ են գտել ճապոնական, չինական, ֆրանսիական, գերմանական և թուրքական ճարտարապետների գլուխգործոցները։ Ըստ ոսկե հատման` աշխարհի 10 ամենագեղեցիկ պալատները գտնվում են Ասիա և Եվրոպա մայրցամաքներում (յուրաքանչյուր մայրցամաքում հնգական դղյակ)։
Վարկանիշում են Թոփքափ պալատը (Թուրքիա), Շամբորի դղյակը (Ֆրանսիա), Կայսերական պալատը (Ճապոնիա), Մայսուրի պալատը (Հնդկաստան), Շենբրունի պալատը (Ավստրիա), Արգելված քաղաք «Գուգուն» պալատական համալիրը (Չինաստան), Քենսինգթոնյան պալատը (Անգլիա), Նոյշվանշտայն ամրոցը (Գերմանիա), Ավինյոնի պապական պալատը (Ֆրանսիա), Մեծ պալատը (Բանգկոկ):
1 / 10
Շամբորի դղյակը (Ֆրանսիա)
2 / 10
Կայսերական պալատը (Ճապոնիա)
3 / 10
Մայսուրի պալատը (Հնդկաստան)
4 / 10
Շենբրուն պալատը (Վիեննա)
5 / 10
Արգելված քաղաք «Գուգուն» պալատական համալիրը (Չինաստան)
6 / 10
Քենսինգթոնյան պալատը (Անգլիա)
7 / 10
Նոյշվանշտայն ամրոցը (Գերմանիա)
8 / 10
Ավինյոնի պապական պալատը (Ֆրանսիա)
9 / 10
Մեծ պալատը (Բանգկոկ)
10 / 10
Թոփքափ պալատը (Թուրքիա)