Արցախում Ադրբեջանի բռնազավթված Ջրականի շրջանից մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած 10 ամիսների ընթացքում Արցախի գրավյալ տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1656 աճյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից այսօր հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Արցախի` Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում։ Զոհվածի ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում, դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Հադրութում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն