Հայտնի է, թե Արցախի որ նախարարն է մեղադրվում 6 մլն դրամի չարաշահման մեջ

Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` 2020–ին օգոստոսին գրանցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արցախի դատախազությունում հարուցված քրեական գործով չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել ԱՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Օհանջանյանին։ Այս մասին հայտնի է դարձել InfoPort.am-ին։
ՌԱԴԻՈ
Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Նշենք, որ Արարատ Օհանջանյանը ԱՀ առողջապահության նախարար նշանակվել էր 2020թ–ի հուլիսի 18-ին, երբ մինչ այդ պաշտոնավարող Արայիկ Բաղրյանն ազատվել էր նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք` Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ս.թ. օգոստոսի 27-ին դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա։
Քրեական գործի հիմքում նախարարի կողմից 2020թ. օգոստոսին կատարած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործությունն է։