Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

«Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողությունները կկայանան այսօր, Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀհ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում «ԱրՄԻ-2021»-ում ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ է սահմանվել
«2021թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր բացմանը` օգոստոսի 22–ին, մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի Միջազգային բանակային խաղերն անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):
Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում է ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։