Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնին, որը մեկնարկել է սեպտեմբերի 1–ին Պեդրո Ալմադովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմով, գերակշռում էր սև գույնը։ Բացման արարողությանը սև գույնի էլեգանտությամբ հիշվեցին դերասանուհիներ Շեյլա Վանդը և Բարբարա Պավլինը, երգչուհի Գայան, ժյուրիի անդամ, կանադացի դերասանուհի Սառա Գադոնը։ Սպիտակն ու արծաթագույնը քիչ էին։
Այս անգամ ավանդական նուրբ երանգների փոխարեն ավելի հագեցած գույներն էին գերակշռում։
Հնդկաստանից դերասանուհու վառ կանաչավուն շքեղ զգեստը կարող էր մրցել իտալուհի Բյանկա Բալթիի նույնքան բազմաշերտ դեղին զգեստի հետ, իսկ իտալացի դերասանուհի Մարթա Լոսիտոյի վարդագույն զգեստը չէր կարող մթագնել իր հայրենակցի` մոդել Մարիակառլա Բոսկոնոյի բալագույնը։
Զգեստներն ավանդական երեկոյան ոճում էին, որոնք ընդունված է կրել նման միջոցառումների ժամանակ։ Հիմնական թրենդը` լանջաբացվածքն էր, այն էլ` հնարավորինս մեծ։