Սյունիքում՝ Լիճք գյուղի մոտ, բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։08-ի մոտակայքում. Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 500 մետր գլորվել ձորը։ Բեռնատարի վարորդը տեղում մահացել է։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մահացածը Իրանի քաղաքացի է։