ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի հանդիսավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը Instagram-ի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել իր թութակի և շան մասնակցությամբ։
Հրապարակված տեսանյութում Գարիկը մկրատով բացում է շան կերի փաթեթը ու նրան կերակրում, բայց թութակին ուտելու ոչինչ չի տալիս։ Թութակը կտուցով փորձում է վերցնել այն մկրատը, որով Գարիկը բացել է շան կերի տուփը` հասկացնելով, որ Տոլիկն էլ սոված է։
«Շամիի ու Տոլիկի առավոտը»,–տեսանյութին կից գրել է Պապոյանը։
Նրա հետևորդները ևս հումորային մեկնաբանություններ են գրել։
««Էս Տոլիկը ոնց ա իմ տրամադրությունը բարձրացնում։ Հա՛մ անունը, հա՛մ ինքը, լավն են», «Ոնց եմ սիրում Շամիին ու Տոլիկին», «Էս ինչ լավն են»»,– գրել են նրանք։
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում թութակը կտուցով վերցնում էր ծխախոտի մնացորդը, ապա գինու փոքրիկ շիշը։
Նշենք, որ Գարիկը շատ ակտիվ է սոցցանցային իր էջերում։ Նա հաճախ է նոր լուսանկարներ, հետաքրքիր գրառումներ ու տեսանյութեր հրապարակում։