Պետք է մի կողմ թողնել քաղաքականացումը և պայքարել համավարակի ու դրա հետևանքների դեմ. Պուտին

Ռուսաստանի նախագահը կարծում է, որ պատվաստանյութերի հարցի քաղաքականացումն աղետալի հետևանքներ ունի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի առումով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Համավարակի ֆոնին քաղաքականացումը որոշ երկրների կողմից կոպիտ սխալ է, քանի որ ամբողջ աշխարհը պատվաստանյութերով պաշտպանված չէ, և դա բումերանգի պես վերադառնում է նրանց։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) լիագումար նստաշրջանում:
Ռուսաստանը «Սպուտնիկ–V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ կուղարկի Հայաստան. Լավրով
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ այսօր անհրաժեշտ է մի կողմ նետել քաղաքականացումն ու միասին պայքարել հանուն համավարակի հետևանքների հաղթահարման, և դա չափազանց կարևոր է ամբողջ մարդկության համար:
«Նրանք, ովքեր քաղաքականացնում են, իրենք էլ հսկայական, աղետալի սխալներ են թույլ տալիս համավարակի դեմ պայքարի գործում։ Չէ՞ որ պատվաստման այդ հնարավորություններից նախևառաջ օգտվում են միայն հիմնականում բարձր զարգացած տնտեսությունները։ Այնտեղ է արտադրվում պատվաստանյութերի հիմնական մասը, և այն ուղղվում է սեփական բնակչության պաշտպանությանը. շատ քիչ բան է արվում լայն իմաստով մարդկությունը պաշտպանելու համար, իսկ դա վատ է հենց արտադրողների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև դա բումերանգի պես վերադառնում է, անընդհատ պտտվում է երկրագնդի շուրջ»,-ասել է Պուտինն իր ելույթում։
Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ
Նախագահը պարզաբանել է, որ, օրինակ, Աֆրիկայում պաշտպանության և պատվաստումների նվազագույն մակարդակ է, բայց չէ՞ որ աֆրիկյան երկրների հետ շփումներ կան, և դրանից ոչ մի տեղ չես փախչի, իսկ այնտեղից էլ «մշտապես վերադառնալու է այդ ախտը»:
Արևելյան տնտեսական համաժողովը կկայանա սեպտեմբերի 2-4-ին Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքի հարթակում։
Մոսկվայում սկսվել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունը դեռահասների համար