Նախագահը մեդալով է պարգևատրել սեպտեմբերի 1-ին զոհված զինծառայողին

39-ամյա զինծառայողը հակառակորդի կրակոցից վիրավորվել էր Երասխի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծառայություն իրականացնելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երասխում զոհված պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար, հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Աշխարհն էլ ինձ տան` որդուս չի փոխարինի». 2 մեդալը ձեռքին կանգնած տղամարդու նկարի հետքերով
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
39-ամյա Գեղամ Սահակյանը վիրավորվել էր Երասխի հատվածում` հակառակորդի կրակոցից։
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող Սահակյանը հրազենային վիրավորում էր ստացել ձախ ուսի հատվածում։
Նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, նա բժշկական կենտրոնում մահացել էր: