Մոնղոլիան քննարկում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի հարցը․ նախագահ

Մոնղոլիայի ղեկավարը վստահ է, որ համաձայնագիրը կարող է ապահովել Ուլան Բատորի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Մոնղոլիան ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ տարածքում սկսել է գործել նոր որոնողական համակարգ
«Մոնղոլիան մշտապես ուշադրություն է դարձրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնմանը։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը»,-ասել է Մոնղոլիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նման համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Մոնղոլիայի արտաքին առևտրում առևտրային արգելքների նվազեցման գործում և ապահովել Ուլան Բատորի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին:
ԵԱՏՄ-ում պատրաստվում են պատվաստումների մասին անձնագրերի փոխադարձ ճանաչմանը
Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 2-4-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքի հարթակում։
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։