ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։
Սարգսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2020 թվականին։ Նրա` աշխատանքից ազատման պատճառները հայտնի չեն։