ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր Շտուտգարտ է ժամանել` մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ մրացփուլին, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գերմանիա–Հայաստան խաղը կկայանա կիրակի` սեպտեմբերի 5-ին, Շտուտգարտի «Մերսեդես Բենս Արենայում»։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45–ին։
Հայաստանի հավաքականը 4 մրցափուլից հետո 10 միավորով J խմբի առաջատարն է։ Հայ ֆուտբոլիստներն ընտրական փուլի մեկնարկին 3 հաղթանակ տոնեցին` առաջ անցնելով Լիխտենշտեյնից (1:0), Իսլանդիայից (2:0) և Ռումինիայից (3:2) և ոչ ոքի խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի հետ։