Հայաստանի հավաքականը մնաց խմբի առաջատարը․ խաղն ավարտվեց ոչ ոքի

Մեր հավաքականի կազմում որակազրկման պատճառով բացակայում էին Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբեր - Sputnik.  Աշխարհի 2022 թվականի ընտրական հանդիպումը Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականների միջև ավարտվեց անարդյունավետ ոչ ոքիով՝ 0։0 հաշվով։
Ըստ կազմի՝ մեր թիմը խաղալու էր 4-4-2 մարտավարությամբ։  Խմբի առաջատարի դերում հանդես եկող Հայաստանի հավաքականի համար սա սովորական երևույթ չէր, բացի այդ կար անկասկած նաև մարտավարության B տարբերակը։
Կարո՞ղ է Հս. Մակեդոնիան հաղթել Հայաստանին. «Սևանի» մակեդոնացի ֆուտբոլիստը փակագծեր է բացել
Այսինքն` մեր թիմը կարող էր պաշտպանվել այլ մարտավարությամբ, և հարձակվել լրիվ այլ ձևով։ Սպասելի էր, որ մակեդոնացիները խաղի սկզբում ակտիվություն կդրսևորեն, դաշտի տերերը ունեին նաև տարածքային առավելություն, բայց մեծ հաշվով դա մեր մրցակցին ոչինչ չէր տալիս։ Իսկ մերոնք արագ հակագրոհների միջոցով ռեալ սպառնալիքներ էին ստեղծում մրցակցի դարպասին։
Առաջին կեսի ավարտից հետո հաշիվը չբացվեց։ Բայց եթե մեր ֆուտբոլիստները մի փոքր ավելի հնարամիտ գործեին գրոհի վերջնական փուլում, ապա մենք կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ։ Իսկ վիճակագրությունը խոսում էր այն մասին, որ ո՛չ մերոնք, ո՛չ էլ մակեդոնացիները դիպուկ հարված չէին հասցրել։ 
Կապառոսն ու Մխիթարյանը նախախաղային ասուլիս են տվել. ի՞նչ սպասել վաղվա հանդիպումից
Երկրորդ կեսում էլ  մեր հավաքականը համեմատաբար ավելի մոտ էր հաջողությանը՝ հաշիվը բացելուն։ Բայց նպասատավոր պահերը ստեղծելով՝ մեր ֆուտբոլիստները չէին կարողանում եզրափակել գրոհն արդյունավետ հարվածով։ Իսկ մակեդոնացիները, հասկանալով, որ հայերի արագ հակագրոհը կարող է վերջապես հասնել իր նպատակին, գործում էին շատ զգուշորեն։ Իվերջո կողմերին արդյունքի հասնել այդպես էլ չհաջողվեց։ Ոչ ոքին, անկախ խմբի մյուս հանդիպումների արդյունքից, պահպանեց մեր ընտրանուն J խմբի առաջատարի դիրքում։
Տեսեք՝ ով է միացել․ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում կխաղա առաջիկա հանդիպմանը
Հաջորդ խաղը ընտրական խմբում Հայաստանի հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ Գերմանիայի ընտրանու հետ։ Այդ խաղում էլ նույնիսկ ոչ ոքի արդյունքի դեպքում Հայաստանի հավաքականը կշարունակի գլխավորել  ընտրական J խումբը։