Տար ինձ այստեղից. Բուզովան թռավ Գալուստյանի «շալակը». տեսանյութ

Բուզովան և Գալուստյանը նկարահանվում են «Աստղերն Աֆրիկայում» նոր շոու ծրագրում, որը աշնանը կցուցադրվի TNT հեռուստաալիքի եթերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Ճանաչված հաղորդավար, երգչուհի Օլգա Բուզովան հերթական տեսանյութն է հրապարակել հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ ու ցուցադրել աֆրիկյան իրենց արկածները։
Տեսանյութում Գալուստյանը դիմավորում է Բուզովային և նրան բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլում։ Բուզովան էլ նրան ի պատասխանը ասում է «քաղցրիկ» ու պահն օգտագործելով թռնում Գալուստյանի շալակը։
Օլգա Բուզոյանի Ինսթագրամի «սթորին»
 ««Տար ինձ այստեղից։ Եթե դուք գրեք`«աչքով տուր, եթե գերի ես ընկել», ես աչքով կտամ»,–այդ պահին գոռում է Գալուստյանը: Ի պատասխան՝ Բուզովան հայտարարում է, որ պետք էր ավելի շուտ մտածել և արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար։
Նշենք, որ Բուզովան և Գալուստյանը նկարահանվում են «Աստղերն Աֆրիկայում» նոր շոու ծրագրում։ TNT հեռուստաալիքի նախագիծը մեկնարկում է աշնանը, գլխավոր մրցանակի համար կպայքարեն 15 աստղեր:
«Կնոջդ հետ լուսանկարվիր»․Գալուստյանի և Բուզովայի լուսանկարները «խառնել են» համացանցը
Նրանք հաղթանակի ճանապարհին բախվելու են բազմաթիվ խոչընդոտների, այդ թվում`թեժ օրեր կանցկացնեն ջունգլիներում, կհանդիպեն վայրի կենդանիների։