Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է Արցախյան պատերազմից 1 ամիս առաջ` 2020թ–ի օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ինչպես հայտնում է Արցախի դատախազությունը, գործը հարուցվել է ս.թ. օգոստոսի 27-ին դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա։
Հայաստանում 8 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Արցախում
Քրեական գործի հիմքում նախարարի կողմից 2020թ. օգոստոսին կատարած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանն ավելի քան 6.000.000 դրամի վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործությունն է։
Արցախի դատախազությունն առայժմ չի հստակեցնում, թե որ նախարարի նկատմամբ է հարուցվել գործը, չի հայտնվում նաև նախարարը պաշտոնաթող է, թե գործող։