Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Министр обороны Аршак Карапетян принял делегацию военных специалистов МО РФ (3 сентября 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը
«ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Глава делегации Минобороны РФ генерал-майор Валерий Джила
ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլա
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:
Министр обороны Аршак Карапетян
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանն իր հերթին օգոստոսի 22–ին էր աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Այցի նպատակը ՌԴ–ում անցկացվող «Բանակ– 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին մասնակցելն էր:
Արշակ Կարապետյանը կրակադաշտում փորձարկել է «Կալաշնիկովի» նորագույն նմուշները. տեսանյութ