Շուրջ 40 տարվա դադարից հետո ABBA–ն նոր ձայնասկավառակ կթողարկի

Նոր սկավառակից երկու երգ`«I Still Have Faith In You» և «Don’t Shut Me Down», արդեն իսկ ներկայացված է հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ շվեդական ABBA փոփ խումբը 40 տարվա դադարից հետո նոր սկավառակ կթողարկի։ Նման հայտարարություն խումբն արել է Twitter-ում։
«Առանց նոր երաժշտության մեր վերադարձն ամբողջական չէր լինի։ «Voyage» սկավառակը կթողարկվի տասը նոր երգերով»,- գրել են երաժիշտները։
​Նշենք, որ սկավառակից երկու երգ`«I Still Have Faith In You» և «Don’t Shut Me Down», արդեն իսկ ներկայացված է հանրությանը։
40 տարվա դադարից հետո առաջին սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնում՝ հատուկ կառուցված արենայում։
Նշենք, որ 1974 թվականին խումբը հաղթել է «Եվրատեսիլ 1974» երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է «ABBA» փոփ խմբի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։
ABBA–ի հանրահայտ երգերից են «Waterloo», «Honey, Honey», «SOS», «Mamma Mia», «Fernando», «Money, Money, Money», և այլն։ 
1982 թվականից խումբը դադարեցրել էր իր գործունեությունը։
Սերժ Թանկյանն իր նոր տեսահոլովակը նվիրել է որդուն և 13-րդ դարի սուֆիական բանաստեղծին