«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ տարածքում սկսել է գործել նոր որոնողական համակարգ

Սեպտեմբերի 6-ին` ժամը 12.00 – ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա – Բիշքեկ – Երևան – Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ` ԵԱՏՄ տարածքում գործող նոր որոնողական համակարգի թեմայով։ Համակարգը կոչվում է «Աշխատանք առանց սահմանների»։
Sputnik
Հարցերին ճեպազրույցի ձևաչափով կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: