Հայաստանում սկսել է գործել Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը

Գրասենյակը Երևանի կենտրոնում է՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության հրապարակի միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկե եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Տ. Ժոզե արքեպիսկոպոս Բեթանկուրը:
Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել
Գրասենյակը Երևանի կենտրոնում է՝ Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության հրապարակի միջև: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:
Տ. Ժոզե արքեպիսկոպոս Բեթանկուրը Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակն է, բայց մինչև այս նրա նստավայրը միայն Թբիլիսիում էր։