ՌԱԴԻՈ

Որպեսզի ավելի հեշտ շփվեն ռուս սահմանապահների հետ. ինչ ծրագիր է իրականացվում Սյունիքում

Սյունիքում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Կապանում անցկացվող եռամսյա դասընթացների մասին և ներկայացրել դրանց նպատակը։
Sputnik
Ռուսական տան նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ոստիկանները կմասնակցեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը։ 
ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը
«Սյունիքում ոստիկանության աշխատակիցները պետք է շփվեն ռուս սահմանապահների հետ, ուստի ռուսաց լեզվի իմացությունը էական նշանակություն ունի նրանց համար»,- ասաց նա։ 
Եռամսյա դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 օր։ Աղախանյանի խոսքով` Կապանի ոստիկանները ոգևորված են այս նախաձեռնությունից։ Այն կօգնի ավելի հեշտ ու առավել գրագետ ռուսերենով շփվել ռուս ներկայացուցիչների հետ։
Առաջիկայում նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն նաև Գորիսում, Մեղրիում, Սիսիանում, Քաջարանում։
Նշենք, որ ծրագրի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, որին մասնակցել են նաև Սյունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը։
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալ