Պարզվել է ամուսնուն հրկիզելու պատճառը. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Այրվող ամուսինը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքում ամուսնուն հրկիզելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել։ Պարզվել է` Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին նման քայլի է գնացել, քանի որ տեղյակ է եղել ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ–ի պաշտոնական կայքից։
Միլիոնատեր Ավանեսյանի աղջիկը բաժանվել է Սլեպակովից. պատճառը դավաճանություններն են
Հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի ԲԿ–ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը։ Նա հայտնել էր, որ կինը բենզինը լցրել է իր վրա և այրել:
Պարզվել է` Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին, օգոստոսի 25-ին տանից վերցնելով բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ և լուցկի, գնացել է Գորիսի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ և հրկիզել:
Երևանում 34–ամյա կնոջը սպանողը նրա նախկին ամուսինն է. նոր մանրամասներ. տեսանյութ
Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ)։
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: