Նոր զենքերն ուղղված են լինելու այն խնդիրները լուծելուն, ինչից շատ ենք տուժել. Խաչատուրյան

Պատերազմից հետո մոտեցումները փոխվել են` գիտնականների առաջ խնդիր է դրվել մեկ քայլ առաջ նայելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Այն, ինչ պահանջվում է մեր բանակի համար, շատ մեծ ծավալներ է կազմում, և այսօրվա հայաստանյան արտադրական հնարավորությունը, ցավոք, թույլ չի տալիս ամբողջովին ապահովել այդ ծավալները։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Աբու Դաբի չհասած ռազմական տեխնիկան հիմա էլ Հայաստան չի «կարողանում հասնել». Խաչատուրյան
«Մենք խնդիր ենք դրել հնարավորինս սպառազինությանն օգնել մեր նոր զենքի տեսակներով և գաղափարներով։ Իրականում այդ աշխատանքը կատարվում է, սակայն խնդիրն այն է, որ մեր բանակի պահանջները մեծ են։ Այնպես չէ, որ կարող եմ ասել` 50 տոկոս կամ ավել կարող ենք բավարարել այդ պահանջները, ինչի համար էլ ստիպված ենք դրսից գնումներ անել»,–ասաց նախարարը։
Խաչատուրյանը նշեց, որ պատերազմից հետո մոտեցումները փոխվել են` գիտնականների առաջ խնդիր են դրել մեկ քայլ առաջ նայելու, քանի որ այն զինատեսակները, ինչ կար, արդեն հայտնի են։ Նա հավելեց, որ հայաստանյան ընկերությունների արտադրած նոր զինատեսակներն ուղղված են լինելու նոր մարտավարական խնդիրները լուծելուն, ինչից պատերազմի ժամանակ շատ ենք տուժել. խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է։
Ադրբեջանի հետ բարեկամանալու հիմքեր միշտ եղել են և այսօր էլ կան. Վահագն Խաչատուրյան
Նրա խոսքով` ԲՏԱ նախարարությունը հնարավորինս աջակցում է տեղական արտադրողներին, սակայն գաղափարներն են բավականին քիչ, և հիմա պետք է շեշտը դնել պոտենցիալ ունեցող մարդկանց օգնելու վրա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր` Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություններ ձեռք բերելուց. դա երկրի քաղաքականությունն է։ Նրա խոսքով` ավելի լավ է ունենալ քիչ, բայց որակով սպառազինություն հստակ իմանալով, որ այն գործելու է։