Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու` ԱՄՆ ծրագրերը կարող են վտանգավոր լինել. Կրեմլ

Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ու Ջո Բայդենի հետ հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի` Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագրերը կարող են Ուկրաինայի անկանխատեսելի գործողությունների պատճառ լինել երկրի հարավ-արևելքում հակամարտության ուժային կարգավորման փորձերի առումով։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ հռչակագիր կստորագրի
«Դա շատ վտանգավոր է», - ասել է նա լրագրողներին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը՝ Պեսկովը նշել է, որ Կրեմլում ևս չեն լսել ԱՄՆ-ից Ուկրաինային ուղղված ցանկություններ՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման առումով: «Մենք այդ մասին ոչ մի բառ չենք տեսել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև մատնանշել է Կիևի եվրատլանտյան ձգտումներն ու ԱՄՆ-ի կողմից այդ ցանկությունը ողջունելու պոտենցիալ պատրաստակամությունը:
«Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումների թեմային, այսինքն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը և ամերիկացիների կողմից այդ ցանկությունը ողջունելու պոտենցիալ պատրաստակամությունը։ Ռուսաստանի նախագահը բազմիցս արտահայտել է մեր շատ հստակ ու հասկանալի հետևողական դիրքորոշումը մեր սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի վերաբերյալ. դա այն է, ինչը մեզ բոլորովին դուր չի գալիս», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Զելենսկին օգոստոսի 31-ին Բայդենի հրավերով ԱՄՆ է գնացել։ Մինչ ԱՄՆ նախագահի հետ բանակցությունները նա հասցրել է հանդիպել էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմի ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան
Սեպտեմբերի 1-ին Զելենսկու հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բայդենը խոսել է «ռուսական ագրեսիայի դեմ» Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու` ԱՄՆ-ի «հաստատակամության» մասին: ԱՄՆ նախագահը նաև ավելացրել է, որ հույս ունի ապագայում կրկին Ուկրաինա այցելել:
Ուկրաինա․ ճգնաժամի հոբելյանը