Կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքներով

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին փոխարինում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նիստը սկսեց շնորհավորանքներով։
ՀՀ–ն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ԱԳՆ
«Այսօր` սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր ու հիշարժան օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առիթով, արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք` առկա մարտահրավերներին դիմագրավելու համար,– ասաց նա,– օրը նաև կարևոր է նրանով, որ մենք հոբելյար ունենք։ Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է»։
Պապիկյանը շնորհավորեց Հարույունյանին` մաղթելով քաջ առողջություն։
Կառավարության այսօրվա նիստն անցկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդում է։
30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը. Սերժ Սարգսյանը` կարգավիճակի մասին