ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը կարող է վերսկսել աշխատանքը Թուրքիայի և Կատարի կողմից ֆինանսական օգնության շնորհիվ, տեղեկացնում է Tolo News-ը։
«Քաբուլի օդանավակայանը Կատարից և Թուրքիայից ստացած 30 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցությամբ կսկսի գործել երկու օրվա ընթացքում», - կայքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմեդ Աբաս Ստանեկզայի խոսքերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավշուօղլուն ասել է, որ Քաբուլի օդանավակայանը կառավարելիս Թուրքիան կամ Կատարը չպետք է միայնակ լինեն:
Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարարը խոսել էր Քաբուլում օդանավակայանը բացելու գործում Թուրքիայի հետ համագործակցության մասին:
Քաբուլի օդանավակայանի միջոցով հազարավոր աֆղանցիներ են փախել այլ երկներ այն բանից հետո, երբ Թալիբան շարժումը վերցրեց երկրի կառավարման ղեկն իր ձեռքը։ Երկրում իրադարձությունները նման կերպ զարգացան ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։