«Մեր եղբայրների ու քույրերի հետ»․ ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը Արցախում է

Պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմադիր խմբակցություններից նույնպես պատգամավորներ են գնացել Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում է Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություն՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Վերջինս լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից։
«ՀՀ ԱԺ պատվիրակությամբ Արցախում մասնակցեցինք անկախության 30-ամյակի միջոցառումներին՝ մեր եղբայրների ու քույրերի հետ», - գրել է նա։
Հայաստանյան պատվիրակության մեջ են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Կոնջորյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Արթուր Վանեցյանը։
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Ինչպես նախօրոք տեղեկացրել էին լրատվամիջոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ արտերկրում գտնվելու պատճառով չեն կարողացել մասնակցել արցախյան միջոցառումներին։