Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթին

Հայաստանի ներկայացուցչի և երգի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը մեկ տարվա դադարից հետո կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական Jesc.tv կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:
Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը
Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Ցուցակում են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան:
«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Փարիզում:
Հայաստանի ներկայացուցչի և երգի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացրել:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել, որ Բելառուսը մասնակցի մրցույթին
2020-ին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել 13-ամյա Մալենան: Սակայն Արցախում ընթացող պատերազմի հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: