Հիմա էլ խմո՞ւմ ես, Տոլիկ. Գարիկ Պապոյանի «ծխող» ու «խմող» թութակը

Հրապարակված տեսանյութում թութակը կտուցով վերցնում է ծխախոտի մնացորդը, ապա գինու փոքրիկ շիշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հանդիսավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը Instagram-ի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել թութակի մասնակցությամբ, որը սիրում է «ծխել» ու «խմել»։
Հրապարակված տեսանյութում թութակը կտուցով վերցնում է ծխախոտի մնացորդը, ապա գինու փոքրիկ շիշը։
«Ես ու ընկերներս կուզեինք մի կես ժամ ծաղիկ ծախեինք ու դզվեինք». Գարիկ Պապոյան
«Էլի սկսեցիր ծխե՞լ, ասում էիր` սեպտեմբերի 1–ին թարգելու եմ։ Հիմա էլ խմո՞ւմ ես, Տոլիկ։ Չեմ հասկանում, Տոլիկ, էսօր սեպտեմբերի 1–ն է, թե վիպուսկնոյդ»,–կատակում է Գարիկը։
View this post on Instagram
A post shared by Garik Papoyan (@garikpapoyan)
Նրա հետևորդները ևս հումորային մեկնաբանություններ են գրել։
««Վայ Տոլիկ, պատժել Տոլիկին», « Տոլիկը վատ օրինակ է ծառայում մեր երիտասարդներին», «Տոլիկ, առողջությանդ հերը մի՛ անիծիր»,– կատակել են նրանք։
Նշենք, որ Գարիկը շատ ակտիվ է սոցցանցային իր էջերում։ Նա հաճախ է նոր լուսանկարներ, հետաքրքիր գրառումներ ու տեսահոլովակներ հրապարակում։
«Փնտրում եմ նույն խալով ախպորս կամ քրոջս». Գարիկ Պապոյանը զվարճալի լուսանկար է հրապարակել