Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 2 «Մերսեդես» են բախվել. կա զոհ

Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են 2 «Mercedes»-ներ. մեկի 27-ամյա վարորդը մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Բերդ քաղաքի մոտ «UAZ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են 2 «Mercedes»-ներ, վարորդներից մեկը՝ 27-ամյա Է․ Ա․-ն մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մյուս ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է:
Վթար Եղվարդում. մեքենաներից մեկի 42–ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է