«ԱրՄԻ 2022» բանակային խաղերին 45 երկիր կմասնակցի․ Ռուսաստանի ՊՆ-ն ասել է՝ որոնք

Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հաջորդ տարի «Միջազգային բանակային խաղեր» («ԱրՄԻ 2022») մրցույթը հնարավոր է անցկացվի 20 երկրների տարածքում, դրանց կարող է մասնակցի 45 պետություն, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մրցույթի կազմկոմիտեն ակնկալում է, որ հաջորդ տարի խաղերին կմասնակցեն 45 երկրների թիմեր: Եվս 20 պետություն հետաքրքրություն են հայտնել իրենց տարածքում մրցումներ անցկացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկի» «Էրուդիտ» մրցաձևում. Հայաստանը 2–րդն է
Նշվում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Patriot զբոսայգում 45 պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականին Միջազգային բանակային խաղերի անցկացումը:
Ներկա են եղել համակազմակերպիչ երկրների դեսպանատների ռազմական կցորդներ՝ Հայաստանի, Բելառուսի, Վիետնամի, Իրանի, Ղազախստանի, Կատարի, Չինաստանի, Սերբիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։ Բացի այդ կային նաև պատվիրակություններ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներից։
«Միջազգային բանակային խաղեր 2021»-ին մասնակցել են 45 երկրների զինվորականներ, սակայն մրցումներն անցկացվել են 11 երկրներում:
Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Տեր և տիկին» փուլում
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։