Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

Գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ, որոնց նախարարը նաև շնորհակալություն է հայտնել` անձնվեր աշխատանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ-ի լրատվականը։
Церемония награждения врачей, принявших участие в 44-дневной войне (2 сентября 2021). Еревaн
Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների
Նշվում է, որ այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։
Церемония награждения врачей, принявших участие в 44-дневной войне (2 сентября 2021). Еревaн
Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։
«Մի վիրաբույժը հայ էր, մյուսը` ռուս». ինչպես են Մարտակերտում բժիշկները կյանքեր փրկում
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար։