ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։ Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը»,–ասում է Քոչարյանը։
Նրա խոսքով` միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: