Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ առնչությամբ շնորհավորական գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երևանը պատրաստ է վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները Բաքվի հետ. ՀՀ արտգործնախարար
«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել:
Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»,-նշված է գրառման մեջ:
Հավելենք, որ Անկախությունից 15 տարի անց՝ 2006-ի սեպտեմբերի 2-ին  համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրերը, Արցախի դեմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն կրակի դադարեցման վերաբերյալ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանը ու Շուշին, ինչպես նաև Արցախի անվտանգության ողջ գոտին։
Արցախի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում 5 տարի ժամկետով տեղակայվեցին ռուսական խաղաղապահները։