ՀՀ–ն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը. նախարար

Սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանցիների 40 տոկոսը դեմ չէ պատվաստվելուն. oրական 6 000–ից ավելի մարդ է դիմում
Նախորդ տարի Հայաստանում չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:
«Սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer պրեպարատը»,–ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն:
Ավանեսյանը շեշտեց, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին։
Ինչո՞ւ սրտի հիվանդություն ունեցողները պետք է անպայման պատվաստվեն COVID-ի դեմ
«Մարդիկ տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են և նրանց ոչինչ չի պատահում, և մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 636-ով և դարձել 243386:
Վարակն, ընդհանուր առմամբ, երկրում 4876 մարդու կյանք է խլել։