Շախմատի Grand Chess Tour. Արոնյանն ու Կարլսենը դեռ հավասար դիրքերում են

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում 16 մասնակից անցկացրեց շրջանաձև մրցաշար, որից հետո Լևոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ ոչ ոքի է խաղացել շախմատի առցանց մրցաշարի Aimchess US Rapid of the Grand Chess Tour շարքի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղակեսում:
Aimchess US Rapid․ Լևոն Արոնյանը 9,5 միավորով 1/4 եզրափակիչում է
Հանդիպման առաջին խաղակեսի բոլոր չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Սեպտեմբերի 3 -ին Արոնյանը և Կարլսենը կանցկացնեն ևս չորս պարտիա, որոնց արդյունքների համաձայն կորոշվի եզրափակչի մասնակիցներից մեկը:
Քառորդ եզրափակիչում երկու խաղերի արդյունքներով չորս պարտիաներից յուրաքանչյուրում Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին:
Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում 16 մասնակից անցկացնում է  շրջանաձև մրցաշար, որից հետո լավագույն ութնյակը հաղթողին կորոշեն ըստ նոկաուտի համակարգի:
Շրջանաձև մրցաշարում, բացի Արոնյանից, խաղացել են նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Լենիեր Դոմինգեսը (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմիևը (Ռուսաստան), Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Լե Կուանգ Լիեմ (Վիետնամ), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Ալիռեզա Ֆիրուզյա (Ֆրանսիա), Դանիել Նարոդիցկի (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան), Էրիկ Հանսեն (Կանադա), Ջորորդեն վան Ֆորեսթ (Նիդեռլանդներ), Էվոնդեր Լիանգ (ԱՄՆ): Շրջանաձև մրցաշարի արդյունքներով Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը գրավեց երրորդ տեղը:
Aimchess US Rapid- ի մրցանակային ֆոնդը կազմում է $ 100,000: