Հայաստանցիների 40 տոկոսը դեմ չէ պատվաստվելուն. oրական 6 000–ից ավելի մարդ է դիմում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստոմների առկա պատկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մինչ օրս 293 955 պատվաստում է իրականացվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչո՞ւ սրտի հիվանդություն ունեցողները պետք է անպայման պատվաստվեն COVID-ի դեմ
Նրա խոսքով` մեկ օրվա ընթացքում պատվաստումների քանակն արդեն գերազանցում է 6000–ը։
«6227 պատվաստում է երեկ իրականացվել։ Մենք նկատում ենք շատ մեծ հետաքրքրություն ու հոսք։ Եթե մարտ ամսին հարցվածներից միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործք»,– ասաց նա։
Թե պատվաստվածներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ ու նրանցից քանիսն է երկրորդ դեղաչափով պատվաստվել, Ավանեսյանը չմանրամասնեց։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 636-ով և դարձել 243386: