Երևանը պատրաստ է վերսկսել Արցախի շուրջ բանակցությունները Բաքվի հետ. ՀՀ արտգործնախարար

Այժմ կողմերը չեն բանակցում սահմանազատման ու սահմանազատման շուրջ։ Երևանը նշում է, որ այդ գործընթացները սկսելու համար Ադրբեջանը պետք է վերադառնա մայիսի 11-ի դրությամբ իր զբաղեցրած դիրքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են», - ասել է նախարարը։
Ընդ որում, Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում հրադադարի մասին համաձայնագիրը, ինչն արտահայտվում է «առաջին հերթին բոլոր ռազմագերիների և այլ պահված անձանց անհապաղ վերադարձը» չիրականացնելու մեջ։ Նախարարը նաև մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու ու տարածքային կեղծ պահանջների մեջ:
«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը», - ընդգծել է Միրզոյանը:
Միրզոյանն ու Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԼՂ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը