ՌԴ Խաբարովսկի մարզի № 76 դպրոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառման ժամանակ ուսուցիչներից մեկը երեխաների առաջ պորտապարով է ներկայացել։
Միջադեպից հետո մարզի կրթության վարչությունը ստուգումներ է սկսել դպրոցում, պարզաբանումներ ստանալու համար։ Նշենք, որ միջոցառման կազմակերպման գործում ներգրավված են եղել ինչպես տնօրենը, այնպես էլ բոլոր աշխատակիցները:
Դպրոցում ներողություն են խնդրել կատարվածի համար և նշել, որ տեղի ունեցածը երիտասարդ ուսուցչուհու անձնական նախաձեռնությունն է:
Կրթության վարչությունը նման նախաձեռնություններն անընդունելի է համարել և կասկածի տակ դրել ողջ դպրոցի դաստիարակչական աշխատանքները։