ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին: Տեղեկությունը հայտնում է ԱՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Государственный министр Карабаха Артак Бегларян представил аппарату министерства труда, социальных вопросов и миграции новоназначенного министра Армине Петросян (1 сентября 2021). Степанакерт
Բեգլարյանը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Արցախի նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է հանձնել պետական նախարարը:
Բեգլարյանը շնորհավորել է Արմինե Պետրոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Государственный министр Карабаха Артак Бегларян представил аппарату министерства труда, социальных вопросов и миграции новоназначенного министра Армине Петросян (1 сентября 2021). Степанакерт
Նշենք, որ Թանդիլյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունն Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, քանի որ ավարտվում է իր պաշտոնավարման ժամկետը։