Ռուսաստանի հայ բժիշկներն ուզում են օգնել Հայաստանին․ Ալեքյանը պատմել է առաջարկների մասին

Օրգանների և համակարգերի այս կամ այն հիվանդությունների կամ շեղումների ժամանակին հայտնաբերումը թույլ կտա կանխել վատագույն սցենարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հայ բժիշկների մեծ  համայնքը ՀՀ առողջապահության նախարարությանը դիմել է հստակ առաջարկներով, որոնք պարզապես չեն կարող չհետաքրքրել երկրին: Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է նշանավոր կարդիովիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։
Բժիշկն ասել է՝ երբ է գլխացավը թաքցնում մահացու վտանգավոր վիճակը
«Դա առաջին հերթին մասնագետների պատրաստման հարցն է։ Ռուսաստանն այդ առումով մեծ ներուժ ունի։ Երկրորդը՝ բուժման պրոտոկոլների, խորհուրդների ստեղծումն է, որոնք արդեն մշակված են մեր երկրում»,-ասել է Ալեքյանը։
Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերին իրենք ուղիղ շփումների մեջ կմտնեն Հայաստանի նոր ղեկավարության հետ, և արդեն համագործակցություն կհաստատվի:
Ինչ վերաբերում է սրտի հիվանդություններին, Ալեքյանը նշեց, որ դրանց առյուծի բաժինը կազմում են սրտի իշեմիկ հիվանդությունն ու անոթային պաթոլոգիան: Բնածին և ձեռքբերովի սրտի արատներին բաժին է ընկնում 3-4%-ը:
«Բժիշկն ընկճված չէր»․ Թագուհի Թովմասյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են Չարչյանին
Սրտի հիվանդությունները կանխելու համար Ալեքյանը քաղաքացիներին կոչ է անում հետևել զարկերակային ճնշմանը, շաքարային դիաբետի զարգացմանը, տարին մեկ անգամ կենսաքիմիական և արյան ընդհանուր անալիզներ հանձնել: