Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները խոսել են Արցախի մասին

Եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեկ օր առաջ քննարկել էին ՀՀ ու ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Մեկ օրվա գործ չէ. Սերգեյ Լավրովը` եռակողմ հայտարարությունների իրագործման մասին
«Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր, ներառյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը», նշված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեկ օր առաջ քննարկել էին նաև ՀՀ ու ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։