Վլադիմիր Պուտինն ասել է՝ ինչ էր երազում դառնալ փոքր ժամանակ

Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրեն հաջողվել է կյանքի կոչել իր երազանքներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանուկ ժամանակ երազում էր նավաստի, օդաչու ու հետախույզ դառնալ։ ՌԴ նախագահն այս մասին ասել է «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնի դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ։  Հանդիպումը հեռարձակում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Սա կյանք է, կանոնների մեջ չի տեղավորվում. Լավրովը`դիվանագետի կնոջ դժվարությունների մասին
«Շատ տղաների պես մե՛կ ուզում էի նավաստի լինել, մե՛կ օդաչու, հետո հետախույզ։ Հետախույզ դառնալու նախագիծս  իրականացրեցի, կյանքս այդպես դասավորվեց։ Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես է այդպես ստացվել։ Դա ընդհանրապես բարդ գործ է, չի կարելի պարզապես գալ ու ասել՝ ուզում եմ հետախույզ լինել, ու քեզ վերցնեն։ Այդպես կարծես չի լինում, բայց ինձ մոտ այդպես ստացվեց», — ասել է Պուտինը։
Նախագահը նշել է` կարևոր էր, որ և՛ դպրոցը, և՛ ընտանիքը, և՛ շրջապատը միտված են եղել, որ ինքն իրեն նվիրի հայրենիքին ծառայելուն: «Եվ այսօր ես հենց դրանով եմ զբաղված։ Կարծում եմ, որ այդ իմաստով ինձ հաջողվեց հասնել իմ երազածին», — ավելացրել է Պուտինը։
«Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը». Նախագահն ուղերձ է հղել աշակերտների, ուսուցիչներին
ՌԴ նախագահը դպրոցականների հետ զրույցում նշել է, որ  ամենակարևորը նպատակ ունենալն է: Եթե այն պարզ ու հասկանալի է, ապա կան բոլոր հնարավորությունները դրան հասնելու համար։ Երկրորդ կարևորագույն բաղադրիչը, Պուտինի խոսքով, երազելուց չվախենալն է, սեփական ուժերին հավատալը, և այդ ժամանակ հաջողությունն ապահովված է։