Պերուում ավտոբուսն ընկել է անդունդը. կան տասնյակ զոհեր

Ուանուկո քաղաքից Պերուի մայրաքաղաք Լիմա մեկնող ավտոբուսն ընկել է մոտ 200 մ խորություն ունեցող անդունդը, մի քանի անգամ գլորվել ու կանգ է առել Ռիմակ գետի մոտ։
Sputnik
Պերուում ավտոբուսը կիրճն է ընկել, զոհերի թիվը հասել է 33-ի, տեղեկացնում է Andina գործակալությունը՝ հղում անելով երկրի ճանապարհային ազգային ոստիկանության պետ Էլիաս Լոսադուին։
Ամերիկյան ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել Կալիֆոռնիայում
Երթուղային ավտոբուսը Պերուի մայրաքաղաք Լիմա էր մեկնում Ուանուկո քաղաքից։ Այն ընկել է մոտ 200 մ խորություն ունեցող անդունդը, մի քանի անգամ գլորվել ու կանգ է առել Ռիմակ գետի մոտ։
Դժբախտ պատահարի պատճառներն առայժմ հայտնի չեն, հնարավոր է՝ վարորդը քնել է կամ կորցրել է ավտոբուսի կառավարումը մեծ արագության ժամանակ։
Առայժմ հայտնի է 11 զոհվածների ինքնությունը։
1 / 8
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները
2 / 8
Փրկարարներն ու ոստիկաններ տեղափոխում են զոհվածի մարմինը
3 / 8
Ավտոբուսն ընկել է անդունդը Մատուկանայի մոտ
4 / 8
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները
5 / 8
Ավտոբուսի վթարի վայրում
6 / 8
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները
7 / 8
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները
8 / 8
Անդունդն ընկած ավտոբուսը