Փաշինյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

Փաշինյանը Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ուզբեկստանի ՀՕՊ–ը Աֆղանստանի ՌՕՈւ–ին պատկանող ինքնաթիռ է խոցել. ՊՆ
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ նրա պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում»,–ասված է վարչապետի ուղերձում:
Փաշինյանը Միրզիյոևին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։