Լավրովը գնահատել է Բայդենի հայտարարությունը այլ երկրների գործերին չխառնվելու մասին

ՌԴ արտգործնախարարը հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական են, Մոսկվան ողջունում է այդպիսի մոտեցումը, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Սերգեյ Լավրովն ասաց` որն է Աֆղանստանի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումն այս պահին
«Շատ հետաքրքիր պահ է, որը նշեցին թե ԱՄՆ նախագահ Բայդենը, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը․ նրանք երկուսն էլ փաստացի մեկ-երկու օր իրարից հետո հայտարարեցին, որ ժամանակն է «թարգել», ներեցեք այս արտահայտության համար, միջամտել ուրիշ երկրների գործերին՝ նրանց արևմտյան տիպի ժողովրդավարություն պարտադրելու նպատակով»,-ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ողջունում ենք նման հայտարարությունները։ Մենք վաղուց էինք կոչ անում, որ պետք է դասեր քաղել այն արկածախնդրություններից, որոնք մեջ վերջին տասնամյակների ընթացքում խրվում էին մեր արևմտյան գործընկերները»,-նշել է նախարարը։
Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին առանց նախապայմանների. Լավրով
«Հուսով եմ, որ եթե այդ հայտարարությունները արտացոլում են տառապանքների արդյունքում ձևավորված եզրակացությունը, ապա ապագայում մեր մոլորակի վրա մի քիչ ավելի հանգիստ կլինի»,-ավելացրել է Լավրովը։