ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 1–ին, Կիևում բացվել է «Թումո» միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Открытие Центра креативных технологий TUMO в Киеве
Նշվում է, որ կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը` ընդգծելով «Թումոյի» առանձնահատուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել գաղափարն իրագործած անձանց` մաղթելով նորանոր հաջողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի համագործակցության արդյունքում Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին «Թումո» կենտրոնը, որը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։