Հայտնի է` ով կփոխարինի Մանե Թանդիլյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի գործող նախարարին ազատելու և նոր նախարար նշանակելու հրամանագրեր է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ազատվել է պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։
Հիշեցնենք, որ Թանդիլյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունն Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, քանի որ ավարտվում է իր պաշտոնավարման ժամկետը։ 
Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ